Ես չեմ ուզում աշուն գարունով սահմանափակել, երբ կգա օրը կասենք մեր լուրջ խոսքը. Կարապետյան


Համախմբվելու գործընթացքը ինչ փուլում է, որ ուժերի հետ է հանդիպել Սամվել Կարապետյանը, դատական նիստից առաջ հարցրել են նրան: Կարապետյանը չի մանրամասնել որ ուժերի հետ է հանդիպել,  սակայն նշել է՝ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Թեժ աշնան մասին ասել է, երբ կգա ժամանակը կասեն իրենց լուրջ խոսքը, բայց ամեն ինչ անելու են օրինական ճանապարհով: Օրվա նիստում  հանրային մեղադրողը գույքային հայցով պահանջել է Կարապետյանից և մյուսներից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 6.8 մլրդ դրամ: 


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Դիտումների քանակ4

Leave a comment