Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։


 


Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։


 


ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։


 


Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Leave a comment