Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար

Քաղաքականություն

04.08.2026 | 19:35

Թուրքական պատկանելության «Յաշար» և «Նադեժդա» քաղաքացիական նավերը, որոնք Նովոռոսիյսկի նավահանգստից մեկնել էին օգոստոսի 3-ին, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի խումբ անդամներ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր քաղաքացիների անվտանգությունը մեր գերակա խնդիրն է, և նրանց վիճակն ուշադիր հսկողության տակ է։ Մենք խորապես մտահոգված ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը տարածվում է Սև ծով՝ ազդելով նաև քաղաքացիական նավերի վրա, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, Սև ծովում իրավիճակի սրացումը կունենա բազմակողմանի բացասական հետևանքներ, այդ թվում՝ սննդի անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին, մասնավորապես, պատերազմող կողմերին, անհապաղ ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ՝ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment