Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումը



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոլդովայի ճգնաժամերի կառավարման ազգային հանձնաժողովը սահմանափակել է ջրի օգտագործումը երկրորդական կարիքների, ներառյալ՝ հանգստյան նպատակների համար՝ պայմանավորված տարածաշրջանում երաշտով և սակավաջրությամբ, երեքշաբթի հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։


Մասնավորապես, կսահմանափակվի «խմելու ջրի և մակերևութային աղբյուրներից ջրի օգտագործումը ոչ էական նպատակների համար, ինչպիսիք են փողոցները լվանալը կամ լողավազանները լցնելը»։ Ջուրն առաջնահերթ կօգտագործվի բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար՝ հիվանդանոցների, դպրոցների և կենսական նշանակություն ունեցող այլ ծառայությունների համար։ Բացի դրանից, հանձնաժողովը որոշել է առնվազն 20%-ով կրճատել ջրի սպառումն այն արդյունաբերական ձեռնարկությունների կողմից, որոնց գործունեությունը կրիտիկական նշանակություն չունի սննդամթերքի արտադրության, բժշկական ոլորտի կամ հանրային առողջապահության համար։

Մոլդովայի կառավարությունը հուլիսի 28-ին 30 օր ժամկետով բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանել էներգետիկայի և հիդրոլոգիայի ոլորտներում։ Այդ որոշումն ընդունվել է Դնեստր գետում ջրի ցածր մակարդակին առնչվող ռիսկերի պայմաններում։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment