https://arm.sputniknews.ru/20260804/petq-e-ognel-haj-gerineri-kananc-lemkini-instituty-kvochvov-dimel-e-ashkharhin-105417042.html
Պետք է օգնել հայ գերիների կանանց. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհին
Պետք է օգնել հայ գերիների կանանց. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհին
Sputnik Արմենիա
Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T17:57+0400
2026-08-04T17:57+0400
2026-08-04T17:57+0400
հայաստան
գերի
ադրբեջան
լեմկինի ինստիտուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_69d1321ebec69762cbebf1adaa26a69e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լեմիկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։Ավելի վաղ Զոնաբենդը հայտնել էր, որ ամուսնու խնդրանքով մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: Նա աջակցության խնդրանքով դիմել էր նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարողանան այցելել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին։Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության երկրների կառավարություններին աջակցել մարդասիրական առաքելությանը՝ Վերոնիկա Զոնաբենդի և պատվիրակության մյուս անդամների անվտանգությունն ապահովելու համար ներգրավելով Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:Բացի այդ, կազմակերպությունը դիմել է իրավապաշտպաններին, հասարակական-քաղաքական գործիչներին և միջազգային կառույցներին, որոնք առաջին հերթին աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման ոլորտում՝ կոչ անելով աջակցել հայ բանտարկյալների կանանց և հարազատների նախաձեռնությանը։«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի հայ պատանդներին փրկելու համար։ Մարդասիրության դրսևորումներն այս դեպքում կօգնեն աշխարհում աճող չարիքի դեմ պայքարի ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։Նաև նշվում է, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասին հետագայում ներկայացվել են ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շինծու մեղադրանքներ:Լեմկինի ինստիտուտը նշել է, որ նրանք պահվում են ծանր պայմաններում, ենթարկվում են խոշտանգումների և ցուցադրական դատավարությունների:Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիները մնացել են առանց միջազգային մարդասիրական մոնիտորինգի: Բացի այդ, հայտարարության մեջ հղում է արվում Իրավաբանների միջազգային հանձնաժողովի` 2026 թվականի մայիսին հրապարակված զեկույցին, որում նշվում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ Ադրբեջանը չի կատարել պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջները, իսկ մարդու իրավունքների վիճակը այդ երկրում շարունակում է վատթարանալ:Լեմկինի ինստիտուտը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է: Կազմակերպությունն ընդգծել է` Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը կրում է համակարգային բնույթ և ծանրացնում է Բաքվում պահվող հայերի վիճակը:«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիակատար մարդասիրական աջակցություն տրամադրի նրանց»,– ասված է հայտարարության մեջ:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d9cb12e5c4251f904a2ed73128ec3d77.jpg.webp
հայաստան, գերի, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
հայաստան, գերի, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լեմիկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Զոնաբենդը հայտնել էր, որ ամուսնու խնդրանքով մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: Նա աջակցության խնդրանքով դիմել էր նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարողանան այցելել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին։
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության երկրների կառավարություններին աջակցել մարդասիրական առաքելությանը՝ Վերոնիկա Զոնաբենդի և պատվիրակության մյուս անդամների անվտանգությունն ապահովելու համար ներգրավելով Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:
Բացի այդ, կազմակերպությունը դիմել է իրավապաշտպաններին, հասարակական-քաղաքական գործիչներին և միջազգային կառույցներին, որոնք առաջին հերթին աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման ոլորտում՝ կոչ անելով աջակցել հայ բանտարկյալների կանանց և հարազատների նախաձեռնությանը։
«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի հայ պատանդներին փրկելու համար։ Մարդասիրության դրսևորումներն այս դեպքում կօգնեն աշխարհում աճող չարիքի դեմ պայքարի ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասին հետագայում ներկայացվել են ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շինծու մեղադրանքներ:
Լեմկինի ինստիտուտը նշել է, որ նրանք պահվում են ծանր պայմաններում, ենթարկվում են խոշտանգումների և ցուցադրական դատավարությունների:
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիները մնացել են առանց միջազգային մարդասիրական մոնիտորինգի: Բացի այդ, հայտարարության մեջ հղում է արվում Իրավաբանների միջազգային հանձնաժողովի` 2026 թվականի մայիսին հրապարակված զեկույցին, որում նշվում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:
Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ Ադրբեջանը չի կատարել պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջները, իսկ մարդու իրավունքների վիճակը այդ երկրում շարունակում է վատթարանալ:
Լեմկինի ինստիտուտը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է: Կազմակերպությունն ընդգծել է` Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը կրում է համակարգային բնույթ և ծանրացնում է Բաքվում պահվող հայերի վիճակը:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիակատար մարդասիրական աջակցություն տրամադրի նրանց»,– ասված է հայտարարության մեջ: