ՀՀ–ում նվազել են բանկային հավելվածներից գումար հափշտակելու դեպքերը. ԿԲ փոխնախագահ

https://arm.sputniknews.ru/20260804/hhum-nvazel-en-bankajin-havelvatsneric-gumar-hapshtakelu-depqery-kb-pvokhnakhagah-105413955.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926556_86:0:1513:1070_1920x0_80_0_0_973b85cd3a35ef5a60d1452bcfa8cdf7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական բանկ (կբ), բանկ, հավելված, հափշտակություն

հայաստան, կենտրոնական բանկ (կբ), բանկ, հավելված, հափշտակություն

Բաժանորդագրվել

Հովհաննես Խաչատրյանի խոսքով` դրան մեծապես նպաստել է քաղաքացիների անձնական հաշիվների արգելափակման գործառույթը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղաքացիների բանկային հավելվածներից գումար հափշտակելու դեպքերը նվազել են։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով` դրան մեծապես օգնել է քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացումը. մարդիկ իրենց ֆինանսական տվյալները այլևս չեն փոխանցում անծանոթ անձանց։

Նաև օգնել է քաղաքացիների անձնական հաշիվների արգելափակման գործառույթը, որը հուլիսի 1-ից ՀՀ բանկերն ավելացրել են իրենց հավելվածներում, և քաղաքացիները կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն արգելափակել իրենց քարտերը, հաշիվները կամ ավանդները։

Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գումարների յուրացումը տեղի չի ունեցել քաղաքացիների մեղքով, բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, բայց շատ դեպքերում տեղի է ունենում հակառակը՝ խարդախների հետ շփման այս կամ այն պահին մարդիկ իրենք են փոխանցում սեփական տվյալները։

Leave a comment