Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.08.2026 | 16:40

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հղում անելով SIPRI ինստիտուտի տվյալներին, համեմատել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը։ Ըստ նրա՝ 1998-2008 թթ. տարբերությունը եղել է 2.2 անգամ, մինչդեռ 2018-2025 թթ. այն հասել է 3 անգամի։ 

«Մենք իրականում ավելի շատ ունեինք… 1000 դոլարի դիմաց մենք ստանում էինք ավելի շատ զենք, քան Ադրբեջանը»,- նշել է պատգամավորը՝ պարզաբանելով, որ նախկինում զենքը ձեռք էր բերվում ՌԴ ներքին գներով, իսկ Արցախի ՊԲ ծախսերը ներառված չէին այդ թվերում։

Լևոն Քոչարյանը քննադատել է իշխող ուժին՝ արդեն 8 տարի իշխանության ղեկին լինելով հանդերձ անընդհատ անցյալին՝ Մարտի 1-ին կամ Հոկտեմբերի 27-ին անդրադառնալու համար։ 

«Հարցնում ենք՝ Տիգրանաշենը վերջը հնարավոր է հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, չկա ուղիղ պատասխան»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իշխանությունը հմտորեն սուտ է խոսում և մարսում ապօրինությունները, քանի որ տիրապետում է բոլոր լծակներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment