Ինչ գիտենք մենք Հայաստանի կողմից ձեռք բերվող ամերիկյան V‑BAT անօդաչու թռչող սարքի մասին

V‑BAT (MQ‑35) Ամերիկայում արտադրված ժամանակակից անօդաչու թռչող սարք է։ Դա VTOL տիպի սարք է, այսինքն կարող է ուղղահայաց բարձրանալ և վայրէջք կատարել։

Թռիչքային տվյալներ

Այն կարող է օդում մնալ 9–10 ժամ, թռչել մինչև 100 կմ հեռավորություն, և հասնել 4 500–6 000 մ բարձրության։ Արագությունը մոտ 90 կմ/ժ է։

Քաշ և բեռ

Ամբողջական քաշը մոտ 56–57 կգ է, բայց կարող է տեղափոխել մինչև 10–11 կգ օգտակար բեռ՝ օրինակ տեսախցիկներ, ջերմային սարքեր կամ այլ հետախուզական սարքավորումներ։

Ինչ կարող է անել

V‑BAT-ը նախատեսված է հետախուզության, դիտարկման և թիրախների հայտնաբերման և նշանառման համար։ Այն աշխատում է ինքնավար ռեժիմով՝ նույնիսկ երբ GPS-ը կամ ռադիոկապը խափանված է։ Հայտարարվել է, որ անգամ կապն ընդհատվելու պայմաններում, սարքը շարունակում է առաջադրանքը՝ առանց կանգ առնելու։

Մարտական փորձ

V‑BAT-ը արդեն օգտագործվել է Ուկրաինայում, նույնիսկ ռուսական ՌԷՊ պայմաններում։ Բացի ռուսական հաղորդագրություններից, չկան այլ տվյալներ, որ այն զանգվածաբար խոցվել է։

Հայաստանի համար

Մեր ձեռք բերելու սարքերը նույն դասի են՝ մարտական «փորձ» ունեցող, հավանաբար վերջին արտադրական տարբերակից։

Հատուկ պետք է նշենք, որ ու նորացված մոդելների մասին հրապարակային տվյալներ չկան։

Թատերաբեմ

Leave a comment