10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով. Քոչարյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչարարության խստացման եզրին ենք կանգնած: Անընդհատ խոսում ենք հեռախոսի օգտագործման պատճառով ուշադրությունը շեղելու պարագայում վթարների հավանականության մասին, այդ մասով ամբողջ աշխարհում շատ խիստ է, իսկ մենք շատ լիբերալ ենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետվարի 10-ի նիստին ասաց «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորը կարևորեց նաև մինչև 10 տարեկան երեխաների՝ մեքենայի մեջ գտնվելիս նրանց մասով պահանջների պահպանման հարցը:
«Բյուջետային քննարկման ժամանակ պարզվեց՝ 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով»,- ասաց նա: