Տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ քայլելը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է. վարչապետ


Հայաստանում արդեն գործում է ենթակառուցվածք, որը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։


Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ նախարարի պաշտոնում գործունեության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։

Leave a comment