Կաշառքի գործ. ՀՀ–ում էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20260804/kasharqi-gvorts-hhum-ekvoparekajin-tsarajutjan-pashtvonjaner-en-dzerbakalvel-105405813.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69858689_183:0:1667:1113_1920x0_80_0_0_a7b1e7f9c60b7abe0cd0b6736ca5a663.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, էկոպարեկ, պաշտոնյա

հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, էկոպարեկ, պաշտոնյա

Բաժանորդագրվել

ԶԼՄ–ները գրում են, որ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կաշառք տալու և ստանալու գործով 4 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ»,– հայտնեցին կոմիտեից։

Կառույցից ընդգծեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Միաժամանակ Factor.am–ը գրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ժամը 07։30-ին մտել է էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ Ըստ լրատվամիջոցի` ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի նրանք Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս կատարեն։

Leave a comment