Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը

Քաղաքականություն

04.08.2026 | 10:16

ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա մասին որոշումը, եթե պահանջվի, կկայացվի կոնսենսուսով»,- հայտարարել է Վասիլևը։

Նա նշել է, թե ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոնների առաջադրելու իրավունքի դադարեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքերը երկու տարվա ընթացքում մարելու պարտավորությունները չկատարելու դեպքում։

«Փաստացի, այս իրավիճակը գործում է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար, նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- նշել է Վասիլևը։

Հիշեցնենք, որ 2024 թվականից Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարրաել, թե Հայաստանը կարող է զրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքերի լրիվ մարումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment