24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում․ հասցեներ


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝


 


Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,


 


Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց  կոտորակներով, Մարգարյան 7 համարի,


 


Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:


 


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտումների քանակ1

Leave a comment