https://arm.sputniknews.ru/20260210/arajark-hajastanin-tsragiry-qaghaqakan-nvojjan-tapan-e-linelu-tsarukjan-98635234.html
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը քաղաքական Նոյյան տապան է լինելու. Ծառուկյան
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը քաղաքական Նոյյան տապան է լինելու. Ծառուկյան
Sputnik Արմենիա
Ծառուկյանի խոսքով` պետք է ստեղծել պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T11:30+0400
2026-02-10T11:30+0400
2026-02-10T11:30+0400
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521869_0:0:1601:901_1920x0_80_0_0_1bb5ee07ad5b0889abcf866a3b75a621.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համարում է, որ իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։Նա նշել է, որ դեռ ամիսներ առաջ հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկի մասին` համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։Ծառուկյանի խոսքով` պետք է ստեղծել պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։«Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։ Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր»,–նշել է նա։Նա բոլոր ցանկացողներին համատեղ աշխատանքի է հրավիրել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521869_77:0:1500:1067_1920x0_80_0_0_ad2f383f17efaa3db906f61ca8fdd69e.jpg.webp
գագիկ ծառուկյան
գագիկ ծառուկյան
Ծառուկյանի խոսքով` պետք է ստեղծել պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համարում է, որ իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Նա նշել է, որ դեռ ամիսներ առաջ հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկի մասին` համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։
««Առաջարկ Հայաստանին» գաղափարը Նոյյան տապանի պես մի բան է։ Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք»,–նշել է նա։
Ծառուկյանի խոսքով` պետք է ստեղծել պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։
«Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։ Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր»,–նշել է նա։
Նա բոլոր ցանկացողներին համատեղ աշխատանքի է հրավիրել։