Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Պակիստան՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցությունների կազմակերպման հարցը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Միաժամանակ պակիստանյան իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև որևէ պաշտոնական բանակցություն դեռևս նախատեսված չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանն ու Կատարը միջնորդական ջանքեր են գործադրում Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ, սակայն բանակցությունների անցկացման ժամկետներն ու վայրը դեռևս վերջնականապես համաձայնեցված չեն։