Միգրանտների նոր խումբ է մտել Իսպանիա

Բաժանորդագրվել

Ոստիկանությունը լքված նավակ է հայտնաբերել Պունտա Կարներոյի փարոսից ոչ հեռու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. 48 ժամվա ընթացքում միգրանտների երկրորդ խումբն է նավով հասել Իսպանիայի ափ՝ Ալգեսիրաս քաղաքի շրջանում, որը Սեուտային ամենամոտ խոշոր նավահանգիստն է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցը:

«Միգրանտների նավակի ժամանման մասին ահազանգը ստացել ենք առավոտյան։ Ափ հասած մարդկանց ճշգրիտ թիվը դեռ չենք պարզել», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը լքված նավակ է հայտնաբերել Պունտա Կարներոյի փարոսից ոչ հեռու։ Իրավապահ մարմինների աշխատակիցները միգրանտներին չեն գտել ո՛չ նավի մոտ, ո՛չ հարակից տարածքում։ Նրանց որոնումները շարունակվում են։

Սա արդեն երրորդ նավակն է, որը 48 ժամում հասել է մայրցամաքային Իսպանիա։ Երեկ այնտեղ է հասել 2 նավակ, որում 7 միգրանտ է եղել։

Վերջին օրերին Սեուտան բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ տասնյակհազարավոր մարդիկ ապօրինի հատել են սահմանը և ներթափանցել անկլավի տարածք։ ՔաղաքապետԽուանԽեսուսՎիվասըհուլիսի31-ինհայտարարելէ, որմեկօրումմոտ60 հազարմարդէներթափանցելՍեուտա:

Leave a comment