Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ը վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

24 ժամով ջրամատակարարումը կդադադարեցվի հետևյալ հասցեներում՝

Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշեն 1-4 զանգվածներ, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասեր, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցներ, Օլիմպավան և Reebok մարզահամալիրներ, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենք։

Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ փողոց, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համար։

Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 21-37 փողոցներ, Պռոշյան, Քասախ գյուղեր:

Leave a comment