Շվեյցարիան հնարավոր բանակցությունների հարցով կապի մեջ է ԱՄՆ–ի և Իրանի հետ. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ հարձակումները։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիան ԱՄՆ-ի և Իրանի հետ շփումների մեջ է հնարավոր բանակցությունների հարցով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին։

«Շվեյցարիան կապեր է պահպանում ներգրավված բոլոր երկրների հետ և պատրաստ է մատուցել իր ծառայությունները, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն», – հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։

Հարցի, թե արդյոք Շվեյցարիան ծրագրում է կրկին բանակցություններ կազմակերպել իր տարածքում`Բյուրգենշտոկում կամ Ժնևում, նա հայտնել է, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանում մանրամասները:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Թրամփն ակնկալում է, որ բանակցությունները կվերսկսվեն այսօր` հուլիսի 3-ին, սակայն չի հստակեցրել, թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը։

Leave a comment