Քաղաքականություն
03.08.2026 | 18:17
Ազգային ժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը բարձրացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի հարցը։ Ըստ պատգամավորի՝ ընկերությունը նախորդ տարի ունեցել է կես միլիարդ դրամի վնաս, սակայն դրա ղեկավարը (Հայկ Կոնջորյանի կինը) ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան ՀՀ նախագահն ու վարչապետը միասին վերցրած։ Բանախոսը շեշտել է, թե քանի որ բաժնետերը պետությունն է, ապա վնասները փակվում են հանրության հաշվին։
Արձագանքելով Հայկ Կոնջորյանի նախկինում հնչեցրած «քաղաքական հայդուկներ» և «դինոզավրեր» որակումներին՝ Խաչատրյանը ներմուծել է նոր տերմին՝ «քաղաքական քամելեոն»։ Նա նկարագրել է դա որպես կերպար, ով փոխում է գույնը՝ ելնելով քամու ուղղությունից և սեփական շահից։
Մանրամասները՝ տեսանյութում։