Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ Դավոսի 56-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը կկայանա 2026 թվականի հունվարի 19-23-ը։ Կմասնակցեն տարբեր երկրների կառավարության ղեկավարներ, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Leave a comment