Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել

Քաղաքականություն

03.08.2026 | 14:01

Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում երկու ադրբեջանցիներ են վիրավորվել հակահետևակային ականի  պայթյունի հետևանքով։ Դեպքի մասին հայտնում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA):

Վիրավորների թվում է 32-ամյա Ալզամին Սուրխայլին, որը մարդասիրական ականազերծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպության աշխատակից է: Նա աջ ոտքի վիրավորում է ստացել։ Մեկ այլ աշխատակից՝ 28-ամյա Ֆիզուլի Միրզաևը, թեթև վնասվածքներ է ստացել:

Վիրավորները տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 32-ամյա տուժածի աջ սրունքն անդամահատվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր, իսկ 28-ամյա տուժածի մոտ որովայնի առաջային պատի բազմաթիվ բեկորային վերքեր են ախտորոշվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment