«ԴԻԼԻ» կաթնամթերքի թթվասերի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Դիլի» ՍՊ ընկերության թթվասերի կրկնակի լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Թթվասեր» արտադրատեսակի, արտադրության կասեցումը վերացվել է: