Քաղաքականություն
03.08.2026 | 11:19
Շատ կարևոր էր, որ Հայաստանի օրենսդիր իշխանության նորընտիր կազմը ստանար Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հրավիրված չէր նախօրեին տեղի ունեցած իններորդ գումարման ԱԺ առաջին նիստին։ Երեկոյան ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն իրենք են այցելել Վեհարան։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմությունն օրհնություն ստացավ, իսկ իշխող կուսակցությունը՝ ոչ, և արդյոք դրանից բխում է, որ իշխանությունն ապօրինի է, Կարապետյանը նշել է, որ դա հետաքրքիր մոտեցում է։
«Այն, ինչ Կաթողիկպիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում», – նշել է Կարապետյանը։
Այն հարցին, թե ինչպես է «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, քաղաքական գործիչը հայտարարել է, որ դրա համար կօգտագործվեն բոլոր ռեսուրսները և աջակիցների բոլոր հնարավորությունները․ «Մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև այլընտրանք չկա»։
Մանրամասները` տեսանյութում։