Լիլիթ Մակունցն արդեն նոր պաշտոն ունի

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը օգոստոսի 3-ին 2 որոշում է ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել` փոխարինելով Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հրապարակված է վարչապետի որոշումներում:

«Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ էլ Մակունցն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Leave a comment