Օգոստոսի 2-ին՝ ժամը 13։44-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։
Դիտումների քանակ4