https://arm.sputniknews.ru/20260802/rubinjani-vorvoshmamb-vehaparin-ughekcvogh-meqenaji-mutqn-azh-sahmanapakvel-e-vardevanjan-105350913.html
Ռուբինյանի որոշմամբ՝ վեհափառին ուղեկցող մեքենայի մուտքն ԱԺ սահմանափակվել է. Վարդևանյան
Ռուբինյանի որոշմամբ՝ վեհափառին ուղեկցող մեքենայի մուտքն ԱԺ սահմանափակվել է. Վարդևանյան
Sputnik Արմենիա
ՀՀ պատմության մեջ առաջին անդամ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկեց առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T16:16+0400
2026-08-02T16:16+0400
2026-08-02T16:16+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
արամ վարդևանյան
կաթողիկոս
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104199965_0:0:1501:844_1920x0_80_0_0_891f934769692c92de1f0a0749aa76bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղեկցող մեքենայի մուտքը խորհրդարանի տարածք սահմանափակվել է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։Նա անդրադարձավ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն ավագության կարգով վարող ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքերին, թե կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ ոք դրա դեմը չի կարող առնել։Նշենք, որ օրերս լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե արդյոք կաթողիկոսը հրավիրվելու է ԱԺ անդրանիկ նիստին, նա հակընդդեմ հարց էր ուղղել. «Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով»։Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկեց առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության։ Ընդդիմադիր պատգամավորները նախ տեղերից բղավեցին՝ որտե՞ղ է հայրապետը, ապա, ի նշան բողոքի, հրաժարվեցին ոտքի կանգնել՝ ԱԺ պատգամավորի երդման տեքստն ասելու համար, սակայն ստորագրեցին երդման տեքստը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104199965_0:0:1333:1000_1920x0_80_0_0_f5aa030a67f5b66d7c4e49d3ba84c1b0.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, կաթողիկոս, ռուբեն ռուբինյան
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, կաթողիկոս, ռուբեն ռուբինյան
ՀՀ պատմության մեջ առաջին անդամ ԱԺ նոր գումարման առաջին նիստը մեկնարկեց առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղեկցող մեքենայի մուտքը խորհրդարանի տարածք սահմանափակվել է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա անդրադարձավ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն ավագության կարգով վարող ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքերին, թե կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ ոք դրա դեմը չի կարող առնել։
«Պարոն Հասանովը երևի թե տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը՝ որպես ԱԺ նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշումը՝ այնտեղ փոփոխություն է արել, և վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական մեքենայի մուտքը սահմանափակվել է»,- ասաց Վարդևանյանը։
Նշենք, որ օրերս լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե արդյոք կաթողիկոսը հրավիրվելու է ԱԺ անդրանիկ նիստին, նա հակընդդեմ հարց էր ուղղել. «Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով»։