Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 14:54

Ներքին գործերի նախկին փոխնախարարը Դավիթ Համբարյանը հաստատել է տեղեկությունները, որ պատրաստվում է ստանձնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ համապատասխան առաջարկը ստացել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանից։

Անդրադառնալով խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու իր կարողությանը՝ Համբարյանը հիշեցրել է իր կենսագրությունը՝ շեշտելով, որ նախկինում ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, որն իր կազմով շատ ավելի մեծ է: Նա նաև աշխատել է երկու նախարարություններում որպես փոխնախարար։ Ռուբեն Ռուբինյանի հետ իր հարաբերությունները նա բնութագրել է որպես «գաղափարական ընկերություն»։

Խոսելով Ներքին գործերի նախարարությունից հեռանալու պատճառների մասին՝ նախկին փոխնախարարը պարզաբանել է, որ իր հիմնական գործառույթը եղել է Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների ինտեգրումը նորաստեղծ ՆԳՆ-ի կազմում։ Ըստ նրա՝ այդ գործընթացն ուներ ժամանակային տրամաբանություն, և նպատակին հասնելուց հետո աշխատանքը դադարեցվել է կողմերի համաձայնությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment