ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

https://arm.sputniknews.ru/20260802/qpn-varchapeti-pashtvonum-arajadrel-e-nikvol-pashinjani-teknatsutjuny-105321714.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661643_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4691768384a2533d488027092dafdbef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, վարչապետ, պաշտոն

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, վարչապետ, պաշտոն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ Լուրը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունում է կառավարության հրաժարականը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

Leave a comment