Իրանն ԱՄՆ–ի սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակության բարձրացման համար․ ՊՆ

Բաժանորդագրվել

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Իրանն ամերիկյան սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակությունը բարձրացնելու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի պաշտպանության նախարար Մաջիդ Իբն ար Ռեզան:

«Թեև թշնամու վերջին հայտարարություններն արվել են հոգեբանական գործողությունների և տեղեկատվական պատերազմի համատեքստում, մեր տեսանկյունից ցանկացած սպառնալիք իրական է և ուշադրության արժանի։ Մենք անգործության մատնված չենք և անակնկալի չենք գա: Մենք կօգտագործենք սպառնալիքները որպես հիմք մեր պատրաստվածության բարձրացման, զսպման (հնարավորությունների. խմբ.) ուժեղացման և մեր հզորության ավելացման համար», – գրել է Իբն ար Ռեզան X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment