ՀՀ–ում սկսել են սերմացու կարտոֆիլ աճեցնել. գիտնականը մանրամասներ է պատմում

https://arm.sputniknews.ru/20260802/hhum-sksel-en-sermacu-kartvofil-atshecnel-gitnakany-manramasner-e-patmum-105270873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105238488_3:0:1500:1123_1920x0_80_0_0_3b226d87a5d2aef0d21e2c9aa0d422cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կարտոֆիլ, գիտնական, անդրեաս մելիքյան, սերմացու

հայաստան, կարտոֆիլ, գիտնական, անդրեաս մելիքյան, սերմացու

Բաժանորդագրվել

Ագրարային համալսարանին կից գիտական կենտրոնն արդեն ստացել է սերմացու կարտոֆիլի պալարները, որոնցից երկու տարի անց կստացվի լիարժեք տնկանյութ։ Բացի այդ, գիտնականները մշակում են օրգանական աճի խթանիչ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականները սկսել են սերմացու կարտոֆիլ աճեցնել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց համալսարանին կից ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Անդրեաս Մելիքյանը։
Հայաստանը սերմացու կարտոֆիլն ամբողջությամբ ներկրում է, հիմնականում` Նիդեռլանդներից, մասամբ՝ Ռուսաստանից։ Գյուղացիները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ սերմացու ձեռք բերել, հաճախ իրենց սեփական բերքից են սերմացու ընտրում: Սակայն, ինչպես բացատրում է Մելիքյանը, նման կարտոֆիլը հաճախ վարակված է լինում տարբեր հիվանդություններով, որոնք տարեցտարի նվազեցնում են բերքատվությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրով համալսարանում սկսել են ներդնել արտադրական ցիկլ, որը կիրառվում է ամբողջ աշխարհում: Նախ` լաբորատորիայում ապագա պալարների համար աճեցնում են հյուսվածքներ, այնուհետև ջերմոցում ստանում են մինի պալարներ, որոնցից էլիտար տնկանյութ են ստանում արդեն բաց հողում։ Բարձր արժեքի պատճառով տնտեսություններում այն չի օգտագործվում, 2-3 տարվա ընթացքում բազմացվում է և դառնում սովորական սերմացու կարտոֆիլ: Գիտական կենտրոնն ակնկալում է նման եղանակով սերմացու ստանալ մինչև 2028 թվականը։

Գիտական կենտրոնի ջերմոցը գտնվում է Էջմիածնում, իսկ մոտ 1,5 հա մակերեսով դաշտը՝ Ստեփանավանի մերձակա գյուղերից մեկում: Սակայն հողի հետ կապված խնդիր է առաջացել. չնայած նախագիծն իրականացվում է պետպատվերով` կառավարությունը թույլատրել է այդ հողատարածքը օտարել մասնավորի։

«Ստեփանավանի տարածաշրջանը շատ հարմար է մեր աշխատանքի համար, քանի որ լավագույն հատկանիշներով սերմացու կարտոֆիլի համար անհրաժեշտ են լեռնային շրջաններ, բայց համեմատաբար մեղմ կլիմայով: Այս սեզոնի բերքը կհավաքենք, բայց մինչև աշուն պետք է նոր տարածք գտնենք», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարի ջերմոցի տնկարկներից գիտնականներն արդեն ստացել են մոտ 25 հազար մինի պալար, ակնկալում են նույնքան հավաքել նաև աշնանը։ Հաջորդ տնկման համար ավելի մեծ տարածք կպահանջվի:

«Մենք ամբողջությամբ վերարտադրում ենք արտասահմանյան սորտերը՝ որակի նույն ցուցանիշներով, բայց ներկրվածներից կրկնակի էժան», — հավելեց գիտնականը:

Բացի այդ, կենտրոնը օրգանական աճի խթանիչ է մշակում կարտոֆիլի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի համար։ Անհրաժեշտ կենսաբանական ակտիվ նյութերը ստանում են գյուղատնտեսական թափոններից, մասնավորապես` ցորենի ծղոտից։

«Իհարկե, մենք առայժմ ոչ թե զանգվածային արտադրություն ենք հիմնել, այլ նոր ենք նմուշներ ստացել, բայց արդեն փորձարկել ենք և՛ Ստեփանավանի մեր դաշտում, և՛ այլ ֆերմերների մոտ։ Եթե հիշում եք, մայիսի վերջին հանրապետության տարբեր շրջաններում ուժեղ կարկուտ տեղաց, և մենք դաշտերը մշակեցինք հենց դրանից հետո։ Բույսերը սովորականից շատ ավելի արագ վերականգնվեցին»,- նշեց Մելիքյանը։

Գիտնականը մշակումների մասին պատմել է Սևանում անցկացվող «Seaside Startup Summit 2026» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի ագրոտեխնոլոգիաներին նվիրված քննարկման շրջանակում։

Leave a comment