ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը».ընդդիմադիր պատգամավորները՝ նախագահին

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».ընդդիմադիր պատգամավորները՝ նախագահին

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից հարց ուղղեց նրան. — «Պարոն նախագահ, որտե՞ղ է Հայոց հայրապետը»:

Հարցն անպատասխան մնաց, Կարապետյանը կրկնեց այն, ապա նրան միացան ընդդիմադիր այլ պատգամավորներ ևս:

Խաչատուրյանը հարցին չպատասխանեց, նիստը վարող Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել նիստը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:

Leave a comment