ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ

ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սպոկան քաղաքում անտառային հրդեհի հետևանքով այրվել են բնակելի տներ, իսկ խիտ ծուխը պատել է փողոցները։ Տեղական լրատվամիջոցները հրդեհը անվանում են քաղաքի պատմության ամենաավերիչ աղետներից մեկը

Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ռոբերտ Ֆերգյուսոնը արտակարգ դրություն է հայտարարել։ Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում։

Օդերևութաբանների տվյալներով՝ նահանգի արևելյան հատվածում միաժամանակ մոլեգնում է 12 խոշոր հրդեհ, որոնք ընդգրկել են ավելի քան 101 հազար հեկտար տարածք։

Leave a comment