Քաղաքականություն
02.08.2026 | 11:37
Ազգային ժողովում ԱԺ նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։
Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատման բուն պատճառը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի տարածքների օկուպացիան։ Նա ուղիղ հարց է ուղղել Ռուբինյանին՝ պահանջելով երաշխիքներ, որ որևէ պատրվակով Տիգրանաշենը չի հանձնվելու։ Պատգամավորը շեշտել է, որ սահմանազատման և «անկլավների» անվան տակ Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին խոսակցությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29,743 կմ²-ն, լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է իշխող ուժի համար։ Նա նշել է, որ բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են այդ սահմաններից ներս, պետք է լինեն Հայաստանի վերահսկողության տակ, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացով։
Անդրադառնալով սահմանների հնարավոր փոփոխություններին՝ Ռուբինյանը կիրառել է «օպտիմալացում» տերմինը։ Նա պարզաբանել է, որ դա տեսականորեն ենթադրում է փոքրիկ փոփոխություններ՝ ռելիեֆի առանձնահատկությունները կամ սահմանամերձ գյուղերի կենսագործունեությունը հաշվի առնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, թեկնածուն ընդգծել է, որ նման լուծումները, համաձայն կանոնակարգի, պահանջում են հանրաքվեի անցկացում։ Ռուբինյանը հավելել է նաև, որ անկլավների կամ Տիգրանաշենի վերաբերյալ կոնկրետ հարցեր սահմանազատման հանձնաժողովների միջև այս պահին չեն քննարկվել։
Մանրամասները՝ տեսանյութում։