Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել էին Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին։
Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ և գրել․ «Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին»։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։