Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն. ՀՀ նախագահի ելույթը ԱԺ–ում

https://arm.sputniknews.ru/20260802/qaghaqacinern-aknkalum-en-hasun-qaghaqakanutjun-hh-nakhagahi-elujty-azhum-105312459.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105310128_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1c13438efdbec8bf43ef48e3e1c7a3f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վահագն խաչատուրյան, աժ (ազգային ժողով)

հայաստան, վահագն խաչատուրյան, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

ՀՀ նախագահի խոսքով` գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն։ ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացմանը այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով։ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասաց ՀՀ նախագահը։

Նա շեշտեց, որ այս ամբիոնում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային որոշումները՝ արդար և կենսունակ օրենքների։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment