https://arm.sputniknews.ru/20260802/trampy-hamadzajnel-e-chegharkel-irani-dem-razmakan-gvortsvoghutjuny-na-hajtnel-e-pajmany-105307914.html
Թրամփը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ ռազմական գործողությունը. նա հայտնել է պայմանը
Թրամփը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ ռազմական գործողությունը. նա հայտնել է պայմանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ նույն որոշումը կայացրել է նաև Իսրայելը։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T09:07+0400
2026-08-02T09:07+0400
2026-08-02T09:08+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_0:47:3072:1774_1920x0_80_0_0_4390cad634657d6e1e9633a198291624.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը։Նա հավելել է, որ նույն որոշումը կայացրել է նաև Իսրայելը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի բանակը պատրաստ է եղել նոր հարվածներ հասցնելուն:Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը Իրաքյան Քրդստանում գիշերը մի շարք հզոր պայթյուններ են որոտացել:Նշվում է, որ իրանական ԱԹՍ-ները Սուլեյմանիայում գրոհել են քուրդ անջատողականների դիրքերի վրա:Հրթիռային հարվածներ են հասցվել նաև Էրբիլի օբյեկտներին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_66:0:2797:2048_1920x0_80_0_0_e8699cfcaa4052cd69161c02b8affe13.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, իսրայել
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, իսրայել
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ նույն որոշումը կայացրել է նաև Իսրայելը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը։
«Ես համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ մենք կարողանանք արագ գործարք կնքել»,- գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում:
Նա հավելել է, որ նույն որոշումը կայացրել է նաև Իսրայելը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի բանակը պատրաստ է եղել նոր հարվածներ հասցնելուն:
Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը Իրաքյան Քրդստանում գիշերը մի շարք հզոր պայթյուններ են որոտացել:
Նշվում է, որ իրանական ԱԹՍ-ները Սուլեյմանիայում գրոհել են քուրդ անջատողականների դիրքերի վրա:
Հրթիռային հարվածներ են հասցվել նաև Էրբիլի օբյեկտներին։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։