Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային հայտարարել է, որ Իրանին «արագ և վճռական հարված» հասցնելու և կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը պատրանք են։
Նրա խոսքով՝ եթե Իրանը ենթարկվի հարձակման, երկրի պատասխան գործողությունները «ամբողջ տարածաշրջանն ու դրա ենթակառուցվածքները կվերադարձնեն քարե դարաշրջան»։
Ռեզային նաև դիմել է Թեհրանի հակառակորդներին՝ կոչ անելով «հիմարություններ չանել»։ Նա նշել է, որ հետագա էսկալացիայից խուսափելը բխում է հենց նրանց սեփական շահերից։