ՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալ



Սպորտ





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել կամավոր հրաժարական տալ։

Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե Ինֆանտինոն հրաժարվի լքել պաշտոնը, կնախաձեռնվի նրա նկատմամբ անվստահության քվեարկություն։

The Telegraph-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ ասոցիացիաները պատրաստ են աջակցել Ջանի Ինֆանտինոյին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությանը։

Նշվում է, որ վերջին օրերին լայն քննարկումների առիթ էին դարձել ՖԻՖԱ-ի՝ աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասը վաճառելու ծրագրերի մասին տեղեկությունները։ ՈւԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները խիստ քննադատել էին այդ նախաձեռնությունը։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Ինֆանտինոն հրաժարվել է այդ ծրագրերից։

Հիշեցնենք, որ Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահն է 2016 թվականից։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարվա մարտին կայանալիք ընտրություններում։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment