30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» հետևում է «Վիլյառեալի» պաշտպան Ռենատու Վեյգայի ելույթներին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

22-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «արքայական ակումբի» տրանսֆերային ցանկում՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում ցուցադրած հաջող խաղից հետո։

Վեյգայի հնարավոր տեղափոխությունը Մադրիդ կարող է կախված լինել նաև «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի ապագայից։ Եթե մադրիդյան ակումբին հաջողվի վաճառել ֆուտբոլիստին, ապա կարող է ակտիվացնել պորտուգալացու ձեռքբերման տարբերակը։

Վեյգայի գործող պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում մասնակցել է 32 հանդիպման՝ ստանալով 5 դեղին և 1 կարմիր քարտ։ Կարմիր քարտը նա ստացել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի նկատմամբ կատարած կոպիտ խախտման համար՝ առաջնության 17-րդ տուրի խաղում։

Հիշեցնենք, որ այս ամառ «Ռեալի» կազմը համալրել է ևս մեկ պորտուգալացի ֆուտբոլիստ՝ Բեռնարդու Սիլվան։

Leave a comment