Մասկը մեկնաբանել է ՄԱԿ-ի վիճակագրությունը աշխարհի խոշորագույն տնտեսություններում ծնելիության գործակցի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Աշխարհի խոշորագույն տնտեսությունները վերացման ճանապարհին են ծնելիության ցածր գործակցի պատճառով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր-միլիարդատեր Իլոն Մասկը։
Այսպես է Մասկը մեկնաբանել Financial Times թերթում հրապարակված ՄԱԿ-ի վիճակագրությունը աշխարհի խոշորագույն տնտեսություններում ծնելիության գործակցի վերաբերյալ։
«ԵՄ 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը… Նրանք վաղուց վերացման ճանապարհին են»,-գրել է Մասկը X սոցցանցի իր էջում։
Մասնավորապես, խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի մասին է, որոնցում, վիճակագրության համաձայն, 1950-ական թվականներից ի վեր նկատվում է ծնելիության անկում։