https://arm.sputniknews.ru/20260801/urishi-gujqi-aporini-ogtagvortsumy-hancagvortsutjun-e-pastabany-multi-uelnesi-masin-105300368.html
Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին
Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբան Երեմ Սարգյսյանի` իրենց ուղարկած հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի… 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T15:56+0400
2026-08-01T15:56+0400
2026-08-01T15:56+0400
«մուլտի վելնես» մարզական համալիր
երեմ սարգսյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104857120_0:75:1600:975_1920x0_80_0_0_d5a30154000b7edb10683fbd0fffa189.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի շենքի և ներսում եղած ողջ շարժական գույքի օգտագործման վերաբերյալ փաստաբանները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին` հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։Նշենք, որ հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է «Երևան Ուելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։ Օգոստոսի 1-ին էլ «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել էր, որ կենտրոնի ողջ շարժական գույքը ապօրինի կերպով խլել է Երևանի քաղաքապետարանը։ Նրա խոսքով` հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի օգտագործումը։ Փաստաբանը չբացառեց, որ այս ամենի վերաբերյալ գուցե հանցագործության մասին հաղորդում էլ ներկայացնեն, ուղղակի այժ սպասում են հարցումների պատասխաններին, որպեսզի հստակ լինեն հետագա գործողությունները։Հիշեցնենք, որ մարզահամալիրը, որի շինարարությունն արժեցել է մոտ 40 մլն դոլար, գործել է 2016 թվականից։ Հուլիսի 6-ին կատարված խուզարկություններից հետո օբյեկտը կապարակնքվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով ՝ մարզահամալիրը չի վճարել ավելի քան 2,3 մլն դոլարի հարկեր։Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104857120_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3fe8733e70747568626c25f7d004ef4a.jpg.webp
«մուլտի վելնես» մարզական համալիր, երեմ սարգսյան, երևանի քաղաքապետարան
«մուլտի վելնես» մարզական համալիր, երեմ սարգսյան, երևանի քաղաքապետարան
Ըստ փաստաբան Երեմ Սարգյսյանի` իրենց ուղարկած հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի օգտագործումը։
«Ակնհայտորեն գտնում ենք, որ անօրինական գործողություն և որոշում է կայացվել։ Դրա հետ կապված կոնկրետ իրավական գործընթացներ իրականացվում են։ Այժմ էլ շարժական գույքն են կարծում, թե իրենց սեփականությունն է և պատրաստվում են օգտագործել, իսկ ուրիշ գույքի ապօրինի օգտագորոծւմը հանցագործություն է։ Այս առիթով համապատասխան հարցումներ են ուղարկվել, և դրանք հաստատվելուց հետո նաև կոնկրետ իրավական գործընթացներ կլինեն։ Անշարժ գույքի շահագործումը համայնքին անցնելը ինքնին անօրինական է, և անկախ այդ ամենից, շարժական գույքը շարունակում է պատկանել «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ին»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի օգտագործումը։
Փաստաբանը չբացառեց, որ այս ամենի վերաբերյալ գուցե հանցագործության մասին հաղորդում էլ ներկայացնեն, ուղղակի այժ սպասում են հարցումների պատասխաններին, որպեսզի հստակ լինեն հետագա գործողությունները։
Հիշեցնենք, որ մարզահամալիրը, որի շինարարությունն արժեցել է մոտ 40 մլն դոլար, գործել է 2016 թվականից։ Հուլիսի 6-ին կատարված խուզարկություններից հետո օբյեկտը կապարակնքվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով ՝ մարզահամալիրը չի վճարել ավելի քան 2,3 մլն դոլարի հարկեր։