Պենտագոնը կհրաժարվի Ուկրաինային աջակցության խմբում առաջատար դերից․ Politico

Պենտագոնը նախատեսում է հրաժարվել Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբում (Ukraine Defense Contact Group) իր առաջատար դերից։ Այդ մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ առաջնորդության փոխանցման գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի, սակայն դա չի ազդի Կիևի հետ ամերիկյան կողմի ընթացիկ համագործակցության վրա։

Միաժամանակ, Ուկրաինայում մտահոգություն են հայտնում սպասվող փոփոխությունների կապակցությամբ։ Ուկրաինական կողմի գնահատմամբ՝ աջակցության խմբի ղեկավարության փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ զենքի մատակարարումների վրա։

«Ոչ ոք չի կարող փոխարինել ԱՄՆ-ի արբանյակային հետախուզության, թիրախների նշանակման և լոգիստիկ հնարավորություններին, որոնք ապահովվում են ամերիկյան ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռների միջոցով», – նշել են ուկրաինացի պաշտոնյաները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment