Շիա «Անսար Ալլահ» (Հուսիթական) շարժումը, որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է, որ ութ սաուդյան տանկերներ ստիպված են եղել փոխել ուղղությունը։
«Ութ սաուդյան նավթային տանկերներ ստիպված են եղել փոխել ուղղությունը և շրջանցել Բարի Հույսի հրվանդանը՝ «շրջափակում շրջափակման դիմաց» սկզբունքի պատճառով», – ասվում է հուսիթական ուժերի հայտարարության մեջ։
Նրանք խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի Սաուդյան Արաբիան վերացնի իր երկարատև շրջափակումը Եմենի հյուսիսում։
Ավելի վաղ «Անսար Ալլահը» հայտարարել էր, որ ծովային շրջափակում է սահմանում Սաուդյան Արաբիայի նավերի նկատմամբ՝ ի պատասխան Եմենի օդային տարածքի նկատմամբ Սաուդյան Արաբիայի վերահսկողության՝ իրանական ինքնաթիռի վայրէջքի ժամանակ Սանայի օդանավակայանի վրա հարվածներից հետո։ Սաուդյան նավերի շրջափակում սահմանելուց ի վեր հուսիթները բազմիցս հարձակվել են սաուդյան տանկերների վրա Կարմիր ծովում։