Կալիֆոռնիայի Միրամար ծովային հետևակի ավիաբազայում կործանվել է F-35B Lightning II կործանիչը։ Դրա մասին հայտնում է CNN-ը։
Ըստ ամենայնի, ինքնաթիռը ընկել է՝ չհասնելով թռիչքուղուն։
Արտադրողը F-35B-ն ներկայացնում է որպես «աշխարհի ամենաառաջադեմ ռեակտիվ կործանիչ»։ Այն կարող է վայրէջք կատարել ինչպես սովորական ինքնաթիռը, այնպես էլ ուղղահայաց՝ ինչպես ուղղաթիռը։ Ավելի քան 15 մետր երկարություն ունեցող ինքնաթիռն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ է։ Արտադրողի տվյալներով՝ յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը մոտ 102 միլիոն դոլար է։