Հայկական գյուղատնտեսական արտադրանքն ու ձկնարտադրանքը մուտք են գործում վրացական շուկա

Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։


Մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ 


«Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։ ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը», –– նշվում է դեսպանությանը հաղորդագրության մեջ։ 


Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին 


Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով:


Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորացրած մրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:


Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ:

Leave a comment