https://arm.sputniknews.ru/20260731/baqvi-datavarutjuny-qnnarkvum-e-haj-gerineri-veraqnnich-bvoghvoqneri-veraberjal-vorvoshumy-105283621.html
Բաքվի «դատավարությունը»․ քննարկվում է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը
Բաքվի «դատավարությունը»․ քննարկվում է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը
Sputnik Արմենիա
Հայ գերիները վերստին հայտարարել են իրենց անմեղության մասին։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T20:20+0400
2026-07-31T20:20+0400
2026-07-31T20:30+0400
բաքու
դատ
դատարան
արցախ
բակո սահակյան
արկադի ղուկասյան
դավիթ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105281740_0:106:2029:1247_1920x0_80_0_0_4f7f856b14795360d05883607cae8cb1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «քննությունը»։ «Դատական կազմը» անցել է «որոշման» քննարկմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Նշվում է, որ օրը «նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Բակո Սահակյանը դիմել է «դատարանին»՝ միջնորդելով բեկանել առաջին ատյանի «դատավճիռը» և արդարացնել իրեն։«Մեղադրող» կողմին պատասխանելու իրավունքից օգտվել են նաև Վասիլ Բեգլարյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանց «փաստաբաններից» մի քանիսը։Նրանք ներկայացրել են իրենց փաստարկները և հայտարարել, որ առաջադրված «մեղադրանքներով» իրենց մեղավոր չեն ճանաչում ։«Փաստաբանները» դիմել են «դատարանին»՝ խնդրելով բեկանել նախորդ ատյանի «վճիռները» և արդարացնել իրենց պաշտպանյալներին։Այնուհետև ելույթ են ունեցել «տուժողների» ներկայացուցիչները և դատախազները։«Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների «դատական քննության» ավարտի մասին։ Դատական կազմն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասված է Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ։
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105281740_113:0:1916:1352_1920x0_80_0_0_5d070f46d2291b63f2f10dd9bf8e44f5.jpg.webp
բաքու, դատ, դատարան, արցախ, բակո սահակյան, արկադի ղուկասյան, դավիթ մանուկյան
բաքու, դատ, դատարան, արցախ, բակո սահակյան, արկադի ղուկասյան, դավիթ մանուկյան
Հայ գերիները վերստին հայտարարել են իրենց անմեղության մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «քննությունը»։ «Դատական կազմը» անցել է «որոշման» քննարկմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ օրը «նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Բակո Սահակյանը դիմել է «դատարանին»՝ միջնորդելով բեկանել առաջին ատյանի «դատավճիռը» և արդարացնել իրեն։
«Մեղադրող» կողմին պատասխանելու իրավունքից օգտվել են նաև Վասիլ Բեգլարյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանց «փաստաբաններից» մի քանիսը։
Նրանք ներկայացրել են իրենց փաստարկները և հայտարարել, որ առաջադրված «մեղադրանքներով» իրենց մեղավոր չեն ճանաչում ։
«Փաստաբանները» դիմել են «դատարանին»՝ խնդրելով բեկանել նախորդ ատյանի «վճիռները» և արդարացնել իրենց պաշտպանյալներին։
Այնուհետև ելույթ են ունեցել «տուժողների» ներկայացուցիչները և դատախազները։
«Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների «դատական քննության» ավարտի մասին։ Դատական կազմն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասված է Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ։