Սեուտայում տիրող իրավիճակը ցույց է տալիս ԵՄ միգրացիոն քաղաքականության ձախողումը. ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260731/seutajum-tirvogh-iravitshaky-cujc-e-talis-em-migracivon-qaghaqakanutjan-dzakhvoghumy-rd-agn-105281465.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105279216_341:0:3072:2048_1920x0_80_0_0_8d651e5f2b17e1e7079a6d217716937d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), սեուտա, իսպանիա, ներգաղթ, ֆինլանդիա, մարոկկո

արտաքին գործերի նախարարություն (ագն), սեուտա, իսպանիա, ներգաղթ, ֆինլանդիա, մարոկկո

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ օրում Մարոկկոյից իսպանական Սեուտա է թափանցել շուրջ 60 հազար մարդ։ Քաղաք ստիպված են եղել բանակային ստորաբաժանումներ մտցնել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսպանական Սեուտայում տիրող իրավիճակը ցույց է տալիս Եվրամիության միգրացիոն քաղաքականության ձախողումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Գրուշկոյի խոսքով՝ ամեն դեպքում կարեկցանք կա մարդկային ողբերգության նկատմամբ, քանի որ սա հումանիտար աղետ է, որը բոլորին է առնչվում։

«Բայց միևնույն ժամանակ անհնար է չընդունել, որ սա ներգաղթի քաղաքականության ձախողումն է, որը տարիներ շարունակ իրականացնում էր Եվրամիությունը ոչ միայն ներգաղթի կարգավորման կամ դրա բացակայության ոլորտում, այլև ընդհանուր առմամբ այն հարցում, թե ինչպես է Եվրամիությունն իրեն դիրքավորում աշխարհում և ինչ քաղաքականություն է վարում այն երկրների նկատմամբ, որոնց հայտարարում է գործընկերներ»,-այսօր լրագրողներին ասել է նա։

Հուլիսի 30–ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով– խմբ.) սահմանին։ Նրանցից հարյուրավորներին հաջողվել է թափանցել իսպանական տարածք, ինչից հետո իշխանությունները քաղաք են ուղարկել ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի և զինծառայողների լրացուցիչ ստորաբաժանումներ։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցում։ Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։

Leave a comment