Մոսկվայի դատարանի որոշմամբ «Եհովայի վկաներ»-ից 123 անշարժ գույք է բռնագանձվել

Մոսկվայի Կուզմինսկի դատարանի որոշմամբ առգրավվել է Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող 123 անշարժ գույք՝ պատկանող «Եհովայի վկաներ» կազմակերպության (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է ծայրահեղական և արգելվել) ութ օտարերկրյա ներկայացուցչությունների։

«Նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու և վիճելի գույքը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու (բռնագանձելու) պահանջը լիովին բավարարվել է»,- «Ինտեֆաքս»-ին հայտնել են դատարանից։

Նշել են նաև, որ դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման, գույքը վերադարձվելու է ՌԴ տնօրինությանը։

Ըստ պարզաբանման՝ անվավեր են ճանաչվել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Դանիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի և Շվեդիայի ռեզիդենտներին 123 միավոր անշարժ գույքի փոխանցման մասին 60 պայմանագրեր։

«Եհովայի վկաներից» անշարժ գույք են բռնագրավել Մոսկվայում, Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Տուլայի, Ռոստովի, Վորոնեժի, Իրկուտսկի, Իվանովոյի, Սվերդլովսկի, Կուրգանի, Բելգորոդի, Լիպեցկի և Սամարայի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Խակասիայի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Սախայի և Յուգրայի Հանրապետություններում։

Leave a comment