Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը մերժել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի դիմումը՝ 2026/27 մրցաշրջանում ռուսական հավաքականների միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
Ինչպես գրում է РИА Новости-ն, IIHF-ը նշել է, որ Ռուսաստանի՝ տարբեր տարիքային խմբերի հավաքականները չեն մասնակցի առաջնություններին «անվտանգության և մարզական արդարության հետ կապված շարունակվող մտահոգությունների» պատճառով։
Նույն որոշմամբ միջազգային բոլոր մրցաշարերից հեռացված են նաև Բելառուսի հավաքականները։