Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից

Քաղաքականություն

31.07.2026 | 18:38

ՆԱՏՕ-ն ձգտում է «հեռացնել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ցանկությունը՝ «հեռացնել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով»,- ասել է Վասիլևը։

Նա հավելել է, թե Հայաստանի ներկայիս ղեկավարության այս մոտեցումը, «անշուշտ, չի ծառայում երկրի երկարաժամկետ անվտանգությանը և ինքնիշխանությանը»։

«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ դարավոր հետադարձ հայացքի միջոցով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը բավական բարդ էր և երբեմն՝ արյունալի։ Հարցի պատասխանը, թե ով էր նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը իր երկար պատմության ընթացքում, միանշանակ է  և մակերեսին է»,- հայտարարել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment